Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի գործերով ավագ տնօրեն, ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական Չարլզ Կապչանը մայիսի 12-ին Թբիլիսիում քննարկել են անվտանգության հարցեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Կողմերը արծարծել են Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հարցերը, խոսվել Է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին նախապատրաստվելու մասին, որը մայիսի 21-22-ին տեղի Է ունենալու Ռիգայում:
Ղարիբաշվիլին նշել Է «Արժանի գործընկեր» (Nobel Partner) վրաց-ամերիկյան զորավարժությունների կարևորությունը, որոնք մայիսի 11-ին մեկնարկել են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում:
Ավելի վաղ Վրաստանի ռազմական գերատեսչությունը հանդես Է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին մասնակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացումն Է: Վարժանքներին մասնակցում են շուրջ 600 ամերիկացի և վրացի զինվորականներ: Հատուկ այդ վարժանքների համար ավելի վաղ Վրաստան Է փոխադրվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ հետևակի «Բրեդլի» 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաև զորավարժությունների համար նախատեսված հանդերձանք: Վարժանքները պետք Է ավարտվեն մայիսի 25-ին
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նախօրյակին հայտարարել Է, որ վրաց-ամերիկյան զորավարժություններն սկզբունքային են Վրաստանի համար: «Սա առաջին դեպքն Է, երբ նման ընդգրկուն վարժանքներ են անցկացվում… Այս զորավարժություններն սկզբունքային են մեզ համար, քանի որ դրանք հաստատում են, որ մենք ունենք ոչ միայն կարևոր գործընկեր, այլև կարևոր ընկեր ու երկրպագու»,- լրագրողներին ասել Է Խիդաշելին: