Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Ժնեւում հանդիպել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենին: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: https://tass.ru/
«Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել այսօր Ժնեւում` երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասել է նա:
Պատրուշեւը եւ Օ'Բրայանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կիբերանվտանգության եւ զենքի վերահսկմանը վերաբերող հարցեր:
«Քննարկվել են միջուկային զենքի չտարածմանը եւ սպառազինությունների վերահսկմանը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության բարելավմանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել է Անոշինը: