ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Ջոն Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական նշանակելն աղետ Է համարում երկրի համար: Այս կարծիքը նա հայտնել Է մարտի 26-ին USA Today թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարտերը, մասնավորապես, Բոլտոնին որակել Է «ռազմաշունչ անձնավորություն», որը պաշտպանում Է աղետալի ռազմավարություններ: «Հնարավոր Է՝ ամենամեծ սխալներից մեկը, որոնք (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը կատարել Է իշխանության ղեկին գտնվելու ընթացքում, Բոլտոնի նշանակումն Է, որն արդեն երկար ժամանակ հանդես Է գալիս Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի եւ նույնիսկ Իրանի վրա հարձակման օգտին:
Նա այն հանգուցային մարդկանցից մեկն Էր, որոնք ազդել են Իրաք ներխուժելու որոշման վրա»,- ասել Է Քարտերը՝ Թրամփի որոշումը համարելով «աղետ երկրի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: