ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՌԴ կառավարության տուն հանդիպելու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ նաև առանձնազրույց կունենա։