Այսօր՝ փետրվարի 2-ին, Ալմաթիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
ՌԴ վարչապետը կայցելի Ալմաթի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և «Digital Almaty 2023» ֆորումին։
Այսօր՝ առաջին օրը, տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որից հետո Միշուստինը երկկողմ օրակարգ կունենա։ Առաջինը կլինի նրա առանձնազրույցը Փաշինյանի հետ, գրում է պարբերականը։