Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանի Բուրաբայ ավանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունում:
Փետրվարի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի (հունվարի 1-ից նախագահող երկրի), Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նիստի արդյունքում որոշում է ընդունվել խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակի ու վայրի մասին: