ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Աշխաբադում: Այդ մասին մայիսի 30-ին Մինսկում հայտնել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ելույթ ունենալով Խորհրդի նիստում:

 

«Թուրքմենստանի առաջարկությամբ որոշում է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել նոյեմբերի 21-ին Աշխաբադում»,-ասել է Լեբեդևը:

 

Նա հավելել է, որ նեղ կազմով օրակարգը դիտարկելիս որոշվել է նիստին ներկայացված փաստաթղթերի մեծ մասն ընդունել առանց քննարկման՝ բացառությամբ դրանցից չորսի: Լեբեդևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ օրակարգում դրված փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման: «Այսօրվա նիստի փաստաթղթերը պատրաստ են ստորագրման»,- ասել է Լեբեդևը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: