Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 14-ին Աստանայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ավելացնելով, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է կայանալիք նիստը տեղափոխել հոկտեմբերի 24-25-ին, քանի որ «հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է»:
«Երբ նեղ շրջանակով քննարկում էինք, այլ ամսաթիվ էինք համաձայնեցնում: Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի նրա վրա, որ տարբեր ուղղություններով մեր ուղևորությունների գրաֆիկը շատ խիտ է: Մինչև այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը, դրա համար կխնդրեի դիտարկել այդ օրերը»,- ասել է նա:
Ամսաթվի հստակեցման հարցը կորոշվի ավելի ուշ՝ աշխատանքային կարգով: