2017 թվականի հոկտեմբերի 24-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել:

 

Նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նիստի ծրագրի նախապատրաստումը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսրությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: