ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը: