Երեւանում սկսվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նեղ կազմով։ Նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մինչ այդ տեղի էին ունեցել պատվիրակությունների ժամանումն ու համատեղ լուսանկարումը։
Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստ։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։
Նախատեսված է նաեւ դրոշմանիշի եւ ծրարի մարում։
Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Նիստից հետո նախատեսվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջեւ եւ 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։