Մոսկվայում բացվել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Հանդիպումն ընթանում Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ: Սպասվում Է, որ կողմերը հայտարարություն կընդունեն Աֆղանստանի վերաբերյալ՝ կապված այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
ՀԱՊԿ-ի անվտանգության գոտու եւ հարակից տարածաշրջանների իրադրության մասին զեկույցով հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ակնկալվում Է, որ նիստում կստորագրվի 2014 թվականի երկրորդ կիսամյակի-2015 թվականի առաջին կիսամյակի համար ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանը:
Նախարարները կքննարկեն նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման կատարելագործման հարցերը եւ համագործակցության զարգացումը տեղեկատվական ոլորտում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, երիտասարդության հետ:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: