Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի և իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև կիբերանվտանգության ընդհանուր համակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ հարցեր:

 

Մարտի 30-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Արթուր Ջավադյանը նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր: Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: