ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի բարձր մակարդակով նիստը դեկտեմբերի 23-ին կգումարվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է կազմակերպության կայքում:

 

Մինչ այդ, դեկտեմբերի 22-ին ՌԴ մայրաքաղաքում կգումարվի կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:

 

«Արտաքին քաղաքական և և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը պլանավորվում է անցկացնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային հակազդման համակարգի դրությունը անվտանգության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լույսով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նաև կքննարկվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման կատարելագործման հարցերը և ՀԱՊԿ-ի գործունեությունը ռազմական ու ռազմատնտեսական ոլորտում, ահաբեկչության դեմ մղվող պայքարում համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև թմրանյութերի տարածման դեմ պայքարի ռազմավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: