Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջը:
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, իրադրությունը ՀԱՊԿ տարածաշրջանում և այլ հարցեր: