Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսին' Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստի ընթացքում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գալիք ստանձնելու է ԵԱՏՄ-ի նախագահությունը: