Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին' Մոսկվայում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նիստում կքննարկվի ԵՏՄ-ին' Ղրղզստանի միանալու հարցը:

 

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵՏՄ-ի գործառնությանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության մի շարք հստակ ծրագրերի իրականացմանը, այդ թվում նորարության ոլորտում»,- նշված է տեղեկատվության մեջ:

 

Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպումներ կունենա' երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի քննարկման նպատակով: