Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են միջազգային հումանիտար օրակարգի, այդ թվում՝ Աֆղանստանի, Սիրիայի, Եմենի, Եթովպիայի, Վենեսուոլայի և Ուկրաինայի իրավիճակին առնչվող արդիական հարցեր:
«Բացի այդ, հաստատվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ փոխգործակցությունը զարգացնելու և շարունակելու տրամադրվածությունը՝ ի շահ առկա հումանիտար խնդիրների արդյունավետ լուծման, կայունության և անվտանգության ապահովման աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: