Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մարտի 5-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիկո կաթողիկոսության մայրավանքի գրասենյակում ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սիգրիդ Քաագին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկա իրավիճակի և հատկապես նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Միջին Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակին:

 

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ Նորին Սրբությունն արտահայտել է իր տեսակետներն ու մտահոգությունները: Նա նաև խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի և հայ ժողովրդի արդար դատի մասին:

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթում Լիբանանի մասին զեկույց պետք է ներկայացնի ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին և ապա Անվտանգության խորհուրդ: