Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը շատ կոնկրետ Էր, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիան եւ Ուկրաինան, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Կիեւի ասոցացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել Է Ռուսաս տանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Մերկելի հետ զրույցը շատ որոշակի Էր՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ Ուկրաինան. ահա այն թեմաները, որոնք հանգամանորեն քննարկվել են»,-ասել Է Պեսկովը: