Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի տարբեր ասպեկտների վերաբերյալ քննարկում է անցկացրել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում Պուտինը քննարկել է նաև սոցիալ-տնտեսական օրակարգում արդիական հարցերը:
Հանդիպմանը ներկա էին Դմիտրի Մեդվեդևը, Վալենտինա Մատվիենկոն, Սերգեյ Իվանովը, Ալեքսանդր Բորտնիկովը, Վլադիմիր Կոլոկոլցեվը, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ռաշիդ Նուրգալիևը, Միխաիլ Ֆրադկովը և Բորիս Գրիզլովը: