Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նիստը շարունակվել է 2,5 ժամ:
Անվտանգության խորհրդի նիստին ներկա են եղել վարչապետ Բինալի Յըլդըրըմը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախագահական աղբյուրների տեղեկություններով՝ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես իրադրությունն Իրաքում և Սիրիայում: Քննարկվել է նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: