Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի բանակը կարող է գրոհել Իրաքում և Սիրիայում քրդերի ռազմականացված կազմավորումների վրա, հայտնում է Associated Press գործակալությունը։
«Մենք ստիպված ենք լինելու շարունակել (մեր գրոհները)։ Մենք չենք հայտնի այն բանի ամսաթվի և ժամանակի մասին, թե երբ կգանք մենք։ Բայց նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գալ»,- ներկայացնում է AP-ն նրա բառերը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ընդ որում Էրդողանը նշել է, որ «պետք է գա վերջն» ԱՄՆ-ի կողմից քրդական ռազմականացված կազմավորումների աջակցության։
Թուրքիայի նախագահը պարզաբանել է, որ հաջորդ ամիս այդ հարցը կքննարկի ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։