Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համաձայնագիրը «Տվյալների նախնական փոխանակման մասին՝ մաքսային տարանցման գործողությունների հեշտացման համար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում»։
«Համապատասխան փաստաթուղթը պետության ղեկավարի ստորագրությամբ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրում» (Resmi Gazete)։
Երեք երկրների միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. օգոստոսի 18-ին Բաքվում։
Պայմանագիրն ուղղված է մաքսային ընթացակարգերի դյուրինացմանը այն ապրանքների հարցում, որոնք տարանցմամբ բերվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որն անցնում է բոլոր երեք պետությունների տարածքներով։