Իրանական երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս նոր տարանցիկ երթուղի ստեղծելու ծրագրի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նոր երթուղին անցնելու է Իրանի և Անդրկովկասի երկրների տարածքներով: Երթուղու վերջնակետը ԵՄ-ն է, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
Հասան Աշուրին հայտնել է նոր տրանսպորտային շնչերակի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի և Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Երթուղին կներառի երկաթուղային և ավտոճանապարհները: Այն անցնելու է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով: Նախագիծը մշակվել է դեպի ԵՄ ապրանքների հատուկ տարանցման համար՝ շրջանցելով Թուրքիային», - ասել է Աշուրին PressTV-ին տված հարցազրույցում:
Ծրագրի իրականացման արդյունքում տարանցման ժամանակահատվածը կկրճատվի՝ 45 օրվա փոխարեն՝ 23-ի: Նա հավելել է, որ այդ նախագծում կմասնակցեն Ռուսաստանը և Ֆինլանդիան: