Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքում թուրքական զորքերի ներկայությունն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

 

«Եթե Իրաքի կենտրոնական կառավարությունը չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ Թուրքիայի համար հնարավոր սպառնալիքների դեմ, մենք պետք է դա ինքներս անենք», - ասել է նա:

 

 

Մինչդեռ, ավելի վաղ Թուրքիայի նախագահը զորքերի տեղակայումը միանգամայն այլ կերպ էր բացատրում: Նա պնդում էր, որ թուրքական զորքերը գտնվում են Իրաքի հյուսիսում՝ երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի խնդրանքով, ով դեռևս անցյալ տարի այդ հարցով դիմել էր Թուրքիային: