Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 6-ին Դովիլում կայացած իրենց ամբողջ մեկժամանոց զրույցը նվիրել են Ուկրաինայի իրադրությանը:

 

«Պուտինը եւ Մերկելն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի գործերի, ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու վրա»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը ներկա Է եղել զրույցին:

 

Պատասխանելով հարցին՝ ղեկավարները խոսել են արդյոք Ուկրաինայի իրադրության նկատմամբ մոտեցումներում Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ առկա տարաձայնությունների մասին, Պեսկովն ասել Է. «Հենց դրան Էլ նվիրված Է եղել զրույցը»:

 

Ղեկավարների զրույցը կայացել Է լրագրողների համար փակ դռների հետեւում՝ օգնականների ու մամուլի քարտուղարների ներկայությամբ: Վերջին ամիսներին ՌԴ-ի եւ Գերմանիայի նախագահները քանիցս հեռախոսազրույց են ունեցել, սակայն սա նրանց առաջին անձնական հանդիպումն Է ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո: