Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշական անդամների հետ եւ նրանց հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ բացելով խորհրդակցությունը: