Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեկնաբանել է Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգծել, որ ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն երկրի բոլոր տարածաշրջանների բազմազգ բնակչության շահերի հաշվառման հիման վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հասան Ռոուհանիի խնդրանքով Վլադիմիր Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում ստեղծված սուր իրադրությանը: Մասնավորապես, ընդգծել է, որ ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն այդ երկրի բոլոր տարածաշրջանների բազմազգ բնակչության շահերի անվերապահ հաշվառման հիման վրա»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: