Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

 

Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

 

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը:

 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ կարեւոր ուղղությամբ շարունակել ակտիվ համատեղ գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ: