Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են կարծիքների փոխանակումը Սիրիայի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Հալեպում իրադրության զարգացման վրա: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները քննարկել են քաղաքից խաղաղ բնակիչների եւ հրադադարի պատրաստ զինյալների տարհանումն ավարտելու հետ կապված իադրությունը, ասված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում Սիրիայի կառավարության եւ այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների անցկացմանը վերաբերող հարցերը, նշել են մամուլի ծառայությունում:

 

«Երկուստեք գոհունակություն է հայտնվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սերտ կոորդինացման կապակցությամբ՝ ի շահ ներսիրիական հակամարտության կարգավորման: Պայմանավորվություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ շփումներն այդ ուղղությամբ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: