Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարծիքներ են փոխանակել' կապված Ղրիմը Ռուսաստանին վերամիավորվելու հարցի հետ։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

 

«Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն արդի ռուս-թուրքական համագործակցության հարցերով՝ ներառյալ փոխգործակցությունն էներգետիկ ոլորտում։ Քննարկվել են նաև որոշ ասպեկտներ՝ կապված Ղրիմի' Ռուսաստանին միանալու, ներառելով հարցեր, որոնք վերաբերում են ղրիմաթաթարական համայնքին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Կողմերը վստահություն են հայտնել նաև, որ, չնայած «Մայդանի» ագրեսիվ, արմատական և ծայրահեղական ուժերի գործողությունների Ղրիմում կկարողանա հաստատվել էթնիկ և կրոնական խաղաղություն ու անդորր: