Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրապետությունում նոր ԱԷԿ կառուցելու հնարավորության մասին: Այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի բանակցությունների օրակարգում է։
«Տնտեսական համագործակցության խնդիրները մեզ համար շատ կարևոր են: Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր, և ես ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հնարավորությունը», - ասել է Փաշինյանն այսօր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը: