Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փետրվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական հարաբերությունների վատացման շուրջ: Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ բարդություններն ստեղծվել են Թուրքիայի կողմից, ինչի կապակցությամբ հարաբերությունների նորմալացման քայլերը պետք է նախաձեռնի Թուրքիան»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

Փետրվարի 6-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած զրույցի ընթացքում, որը ժամանել էր Աստանա, Ղազախստանի ղեկավարը նշել է, որ իր երկրի համար Թուրքիայի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ճգնաժամը «մեծ խնդիր է դարձել», և հայտարարել է «ստեղծված իրադրությունից դուրս գալու ուղիներ գտնելու» անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: