Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,-ասվում է ուղերձում։