Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությո ւնները հիմնվում են բարեկամության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության և գործընկերային փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ինչը լիովին բխում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների շահերից և ընթանում տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով։
Պուտինը տոների առթիվ շնորհավորանքներ է ուղղել մոտ 40 երկրի ղեկավարների։ Վրաստանի և Ուկրաինայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին և Պյոտր Պորոշենկոն հասցեատերերի ցուցակում չկան։