Slaq.am-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ ՍԵրժ Սարգսյանին' ծննդյան օրվա կապակցությամբ:

Շնորհավորական հեռագրում Վ. Պուտինն ընդգծում է, որ իր «վերջին հանդիպումները Հայաստանի նախագահի հետ նպաստել են երկկողմ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում կառուցողական համագործակցությանը, միջազգային ասպարեզում, մասնավորապես' ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, գործընկերային փոխգործակցությանը'ի շահ երկու երկրների ժողովուրդների, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը»: