ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների առաջնորդների Սուրբ ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին' նա նշել է, որ Մաքսաին միությանը միանալով' երկիրը ռուս-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու որակական նոր հնարավորություններ է ձեռք բերել: