Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին' Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է trend.az-ը:

 

 

Նա խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի, բարեկամության ավանդույթների ու փոխադարձ հարգանքի մասին:

 

 

«Վստահ եմ, որ համատեղ ուժերով կապահովենք քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումն ու արդյունավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Դա համապատասխանում է մեր երկրների շահերին»,-ասված է շնորհավորական ուղերձում:

 

 

Պուտինը նշել է, որ Ադրբեջանն առաջ է ընթանում սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային առումներով, և «համաշխարհային հարթակներում աճում է Ադրբեջանի հեղինակությունը»: