Չնայած Մինսկում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններին, «Նորմանդական քառյակի» ղեկավարներն Ուկրաինայի իրադրության շուտափույթ կարգավորման պատրանքներ չունեն: Այս մասին հայտնել է riafan.ru-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

 

«Մենք ոչ մի պատրանք չունենք, մենք հասկանում ենք, որ դեռ շատ-շատ աշխատանք է անհրաժեշտ անել: Բայց առկա է իրադրության բարելավման իրական հնարավորություն»,- ասել է Մերկելը:

 

Մինսկում «Նորմանդական քառյակի» բանակցությունները տևել են մոտ 17 ժամ: Կողմերը պայմանավորվել են Դոնբասում հրադադար հաստատել փետրվարի 15-ից: «Նորմանդական քառյակը» համաձայնության է եկել սահմանադրական բարեփոխումների շուրջ՝ հաշվի առնելով Դոնբասի շահերը: