Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում առկա Է ոչ մեծ առաջընթաց, բայց իսկական հաջողությունը դեռ հեռու Է:
«Ուկրաինայի ճգնաժամը խորը հակամարտություն Է: Մենք ունենք փոքր հաջողություններ, բայց իսկական լուծումը դեռ հեռու Է»,-ասել Է Մերկելը Բեռլինում՝ ելույթ ունենալով Գերմանիայի արդյունաբերության օրվան նվիրված միջոցառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կանցլերի խոսքով՝ իրադրության ողջ լրջությամբ հանդերձ, Գերմանիան եւ Եվրամիությունը պահպանում են Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու կապուղիները: «Մենք փորձում ենք բանակցություններ վարել»,-ասել Է նա:
Մերկելի համոզմամբ՝ այն դեպքում, երբ «չի հարգվում երկրի տարածքային ամբողջականությունը, Եվրոպայում խաղաղ գոյակցությունը վտանգված Է»: «Ուկրաինան, ինչպես որ ցանկացած այլ պետություն, իրավունք ունի որոշելու իր Սահմանադրությունը, հասարակական, տնտեսական ու միջազգային գերակայությունները»,-ասել Է կանցլերը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինները, Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումները հետ են քաշել ուկրաինական զորքերի հետ շփման գծից: Լուգանսկի մարզում ուկրաինացի ուժայինները նույնպես ձեռնամուխ են եղել ավելի վաղ զբաղեցրած դիրքերից ռազմական տեխնիկայի ու հրետանու մասնակի հետքաշմանը:
Կիեւի իշխանությունները եւ Դոնբասի աշխարհազորայինները Մինսկում բանակցություններ են վարում Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Սեպտեմբերի 5-ին նրանք համաձայնեցրել են հրադադարը եւ տարածաշրջանի կարգավիճակին վերաբերող մի շարք հարցեր, իսկ սեպտեմբերի 15-ին դրա իրագործման համար մշակել են ինը կետից բաղկացած հուշագիր: Այն պայմանավորվածություններ Է ներառում համընդհանուր հրադադարի, շփման գծում անվտանգության գոտու ստեղծման, այդ գոտուց եւ բնակավայրերից ծանր սպառազինությունների դուրսբերման եւ ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության ծավալման մա սին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: