Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանրապետության արևելքում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ապրիլի 21-ին հանդես է եկել Կիևի իշխանություններին ուղղված գրավոր դիմումով:
Նա պահանջել Է «անհապաղ Ուկրաինայի բոլոր զինված ուժերը հետ քաշել մշտական տեղաբաշխման վայրեր, երկրի արևելքից դուրս բերել այսպես կոչված Ազգային գվարդիայի՝ այնտեղ ուղարկված ջոկատները, ինչպես նաև անհապաղ խաղաղ երկխոսություն սկսել արևելյան տարածաշրջանների բնակչության կողմից առաջադրված ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով այնտեղ կենսապահովման համակարգերի պաշտպանությունը»:
«Ուկրաինայի արևելքում զենքի կիրառումն արդեն ոչինչ չի փոխի: Մարդիկ վիրավորված են: Դուք միլիոնավոր մարդկանց ահաբեկիչներ անվանեցիք: Մարդիկ այլեւս այլ ճանապարհ չունեն, քան իրենց իրավունքների, իրենց կյանքի ու իրենց երեխաների համար պայքարելը»,-ասված Է դիմումի տեքստում:
Այս առաջնահերթ խնդիրների ընդունումից և կատարումից հետո Յանուկովիչն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի մարզերում հանրաքվեներ անցկացնել երկրի ֆեդերալացման և մարզերի լիազորությունների շուրջ: Այնուհետև հանրաքվե անցկացնել Ուկրաինայում իշխանության նախագահական կամ խորհրդարանական ձեւի շուրջ: Դրանից անմիջապես հետո, նրա խոսքով, հարկավոր է անցկացնել սահմանադրական բարեփոխում և միայն դրանից հետո խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: