Այսօր հնչեցրած սկզբունքային դիրքորոշումը՝ մեր երկիրը մշտապես ելել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ոչ այլընտրանքային խաղաղ կարգավորումից՝ բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով։ Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր է թվում օպերատիվ կերպով ձեռնարկել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու եւ Քարտուղարության ու ՀԱՊԿ միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար»,- նշել է նա։