ՀԱՊԿ-ն ավարտում է կազմակերպության առաքելության առաջարկները հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, դրանք կքննարկվեն առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության խորհուրդը։
«Պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում առաջարկներ են քննարկվել առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Զրույցն ավարտված չէ: Այժմ այդ առաջարկները վերջնական տեսքի են բերվում: Այդ թեման, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի առաջիկայում»,-ասված է հայտարարությունում։