Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ:
Հայտարարության մեջ ռուսական կողմը մտահոգություն է հայտնել էսկալացիայի կապակցությամբ:
«Խիստ մտահոգություն ենք հայտնում, կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագա էսկալացիայից և խստորեն հետևել հրադադարի պահպանմանը, մենք սերտ շփումների մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ:
Հուսով ենք, որ Մոսկվայի ժամանակով 9.00-ից ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը լիարժեք կկատարվի: Բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային խնդիրները՝ Ռուսաստանի խորհրդատվական օժանդակությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: