ՌԴ պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպայի համոզմամբ, Երևանն ու Բաքուն հաստատ չեն ցանկանա, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիա լինի:
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանին առճակատման և լարվածության ստեղծումը մի ծրագիր է, որը մշակվում է որոշ պետությունների հատուկ ծառայությունների կողմից:
«Ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին դա չի հետաքրքրում, բայց կան երկրներ, որոնք հետաքրքրված են դրանով»,- ասել է Չեպան՝ մեղադրանք հնչեցնելով արևմտյան հետախուզական գործակալությունների հասցեին:
Խորհրդարանականը հավելել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի հակամարտությունը տեղայնացնի հայ-ադրբեջանական սահմանին: