Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդը սադրանքների չի դիմում, և դա, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պայմանավորված է երկու հանգամանքով: «Կրակոցները քիչ են, հարևանի կողմից սադրանքի փորձեր չկան:

 

Կարծում եմ՝ երկու հանգամանք կարող է ազդած լինել՝ առաջին հերթին Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարևանները հասկանում են, որ պետք չէ գնալ այդ քայլերին, պետք է մտածել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե հակառակորդը հասկանա՝ լավ, հակառակ պարագայում հայկական զինված ուժերը պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները: