«Իսկ ո՞վ է ասել, որ սահմանին իրավիճակը լարված է»: Այս մասին այսօր դիմելով լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Բաղանիսի գյուղապետը հաստատել է, որ գնդակոծություն է եղել, նախարարը նկատեց.

 

«Սովորական, ամենօրյա գնդակոծություններ են, որ ոչ մի արդյունք չի տալիս: Վերջին ժամանակաշրջանում իրավիճակը վերահսկելի է, հանգիստ է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից, այնպես որ, կարող ենք հանգիստ լինել»,- ասաց Օհանյանը:

 

«Այսպիսի իրավիճակն ավելի պարտավորեցնող է, որպեսզի մենք ավելի հետևողական կերպով վերհսկենք, սառնասիրտ որոշումներ ընդունենք, որ պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման»,- ասաց Սեյրան Օհանյանը: 

 

Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում