«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Նեմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հանգուցային վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳ նախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աննա Դուրիցկայան հենց նոր մեկնել է Կիև: Մոսկվայում Ուկրաինայի դեսպանությունն ապահովել է անհրաժեշտ ամբողջ աջակցությունը նրա՝ հայրենիք վերադառնալու համար»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր միկրոբլոգում:
Դուրիցկայան Բորիս Նեմցովի կողքին է եղել սպանության պահին:
***
Մոսկվան հրաժեշտ Է տալիս Բորիս Նեմցովին
Մոսկվայի Սախարովյան կենտրոնում ընթանում Է լույս փետրվարի 28-ի գիշերը Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հետ հրաժեշտի արարողությունը: Մարտի 3-ին ավելի ուշ քաղաքական գործչին թաղելու են Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նեմցովին հրաժեշտ տալու են եկել նրա մերձավորները, ընկերներն ու զինակիցները: Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, Նեմցովին հրաժեշտ տալու Է եկել նաեւ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Արարողությանը եկել Է նաեւ Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Սախարովյան կենտրոնի դահլիճում տեղադրված Է բաց դագաղը: Վառվում են մոմեր, հնչում Է սգո երաժշտություն, սրահում դրված են սգո ծաղկեպսակներ, այստեղ կախված են քաղաքական գործչի սեւ-սպիտակ լուսանկարները, մարդիկ ծաղիկներ են բերում:
Նեմցովը դարձել Էր արդի Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը:
«Նրան վիճակվեց աշխատելու կարեւոր պաշտոններում մեր երկրի համար դժվարին անցումային շրջանում: Նա միշտ շիտակ եւ ազնվորեն հայտարարում Էր իր դիրքորոշումը, պաշտպանում իր տեսակետը»,- ընդգծել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Նեմցովի մորը հղած ցավակցական հեռագրում:
«Բորիս Նեմցովը դարձավ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների շրջանի ամենատաղանդավոր քաղաքական գործիչներից մեկը: Գործում Էր բացահայտ, հետեւողականորեն եւ երբեք չԷր դավաճանում իր հայացքներին»,- նշել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու մտադրության մասին հայտնել են շատ խորհրդարանականներ, համերկրային եւ տարածաշրջանային, այդ թվում՝ Յարոսլավլի մարզի իշխանության մարմինների, օրենսդիր ժողովի, որտեղ նա աշխատում Էր, ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, կուսակցությունների անդամներ՝ ինչպես Նեմցովի նախկին զինակիցներ, այնպես Էլ ախոյաններ:
Սգո արարողությանը կմասնակցեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Այսպես, ինչպես սպասվում Է, կժամանեն Լատվիայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Զանդա Կալինյա Լուկաշեւիցան, Ռիգայի քաղաքագլուխ Նիլ Ուշակովը: Նեմցովին հրաժեշտ տալու կգան Մոսկվայում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, դիվանագիտական կազմի ներկայացուցիչներ:
***
Նաիրիտցիները կառավարության դիմաց են. պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ
Այս պահին Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի առջև և պահանջում են իրենց աշխատավարձերի վճարման հստակ ժամկետ նշել: Նաիրիտցիները ցանկանում են, որպեսզի իրենց ընդունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Փետրվարից գործարանի 1700 աշխատակից կրճատվել է: Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը գնահատվում է 15 մլն դոլար:
***
«ԲՀԿ արմատները խորն են և հուսալի». Լյովա Խաչատրյան
«ԲՀԿ արմատները խորն են և հուսալի»,- այսօր ի պատասխան լրագրողների հարցին՝ կդառնա՞ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն, թե՞ ոչ, ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ մյուս բոլոր հարցերին կպատասխանեն ԲՀԿ համագումարից հետո:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.
****
45 զոհ էլ թուրքերից ա եղել. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին տիրող լարված իրավիճակի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների այն դիտարկմանը, որ սահմանին իրավիճակը կրկին լարված է, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց.
«Միշտ էլ լարված է, լարվում է: Ադրբեջանը միշտ էլ իր նենգությունն արել է, անում է: Լարված է, պատասխանն էլ ստանում են: Նենց չի, որ կարողանում են լարել ու չլարվեն»,- ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե երկու ամսվա ընթացքում հայկական կողմը 15 զոհ ունի, Մանվել Գրիգորյանը նկատեց. «45 զոհ էլ թուրքերից ա եղել»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.
***
ԲՀԿ-ն Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատգամավոր Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել:
«Ես նման տեղեկություններ չունեմ: Երեք օր առաջ եմ զրուցել Ռուստամ Գասպարյանի հետ, և նա այդ ժամանակ նման մտադրություն չուներ:
Եթե հիմա նա փոխել է իր մտադրությունը, դա այլ հարց է, սակայն, ամեն դեպքում, ո՛չ խմբակցությունը, ո՛չ կուսակցությունը նման դիմում չի ստացել»,- նշեց Զոհրաբյանը:
***
Պետությունը նմանվել է բոմժանոցի. Ռուբեն Հակոբյան
Միջին կրթական մակարդակ ունեցող մարդը հասկանում է, որ դուք չեք պայքարում կոռուպցիայի դեմ: Դուք օգնության կարիք ունեք, և այդ օգնող սուբյեկտը ընդդիմությունն է, բայց մերժում եք նրան: Կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկողությունը պետք է իրականացվի ընդդիմության կողմից»,- այսօր ԱԺ-ում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ պետությունն իսկապես «բոմժանոցի» է նմանվել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.