Mediamall.am լրատվականն ամփոփում է այսօր՝ սեպտեմբերի 4-ի աշխատանքային երեքշաբթի տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

 

Սկսենք օրվա մամուլի հրապարակումներից:

 

 «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ, ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից և Աժ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մսացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատե;»:

Մանրամասները՝ այստեղ:

 

«Հրապարակ»-ը գրում է նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ազատվել ՀՀ Կառավարության աշխատակզմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանից:

 

Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը իր՝ «Մարտունակ բանակ ունենալու բանաձևը...» հրապարակման մեջ գրում է.

 

«Անկասկած, Սեյրան Օհանյանի ղեկավարման տարիները Հայաստանի պաշտպանության ոլորտի համար թռիչքաձև զարգացման ու անշեղ վերելքի տարիներ են եղել, ժամանակաշրջան, որի ընթացքում հնարավոր է դարձել լուծել բոլոր այն հիմնախնդիրները, որ, ցավոք, ինչ-ինչ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով բնորոշ են եղել այս կարևորագույն ոլորտին. Օհանյանի ղեկավարման մոտ 8 տարիները դարձան ապացույցն այն բանի, որ տարիների նպատակաուղղված աշխատանքի, հասարակության հետ սերտ համագործակցության և օժանդակության պարագայում միանգամայն հնարավոր է հասնել հսկայական բարձունքների բանակային կարգապահության, զինված ուժերի պատրաստության ոլորտներում»:

 

Մանրամասները՝ կարդացեք այստեղ:

 

Ուսուցիչներին շնորհավորել է ԼՂՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

 

»Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ: Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի՝ առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ»:

 

ԵԿՄ նախագահի կոչն ամբողջությամբ կարդացեք այստեղ:


Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է «Մուլտիֆորս 2016» մրցաշարը: Մանրամասներին և տեսանյութին կարող եք ծանոթանալ, անցնելով հղումով:

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն էլ  հերթական ծանր հանցագործությունն է կանխել: Թե ինչի մասին է խոսքը, կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա կարևոր իրադարձություններին, սոցցանցերի հայտնի օգտատերերի կարծիքներին, շոուբիզնեսի աստղերի անցուդարձին, ինչպես նաև ժամանցային հետաքրքիր նյութերին ծանոթացեք պարբերաբար թարմացվող մեր լրահոսին հետևելով: